Forest
Legal

Օգտագործման պայմաններ

Ընդհանուր

Այս կայքը և վերջինիս ցանկացած ենթակայքեր (միասին՝ «Կայք») հրապարակվում և վարվում են Husqvarna AB (publ)/GARDENA GmbH-ի կամ վերջինիս խմբի անդամ ընկերությունների, դուստր ընկերությունների կամ մասնաճյուղերի (միասին՝ HUSQVARNA) կողմից։ Ձեր կողմից Կայքի օգտագործումը կարգավորվում է ձեր և HUSQVARNA-ի միջև ստորագրված իրավաբանորեն պարտադրող պայմանագրով («Պայմանագիր»)։ Օգտագործելով Կայքը՝ դուք ընդունում եք, որ ընթերցել եք, հասկացել եք և համաձայն եք պայմանների և բոլոր համապատասխան փաստաթղթերի հետ։

Լիցենզիա

Սույն Պայմանագրի պայմանների համաձայն՝ HUSQVARNA-ն ձեզ տրամադրում է ոչ բացառիկ, ոչ փոխանցելի, սահմանափակ իրավունք՝ մուտք գործելու, օգտագործելու և ցուցադրելու այս Կայքը և դրա նյութերը։ Դուք համաձայնում եք ոչ մի ձևով չընդհատել կամ չփորձել ընդհատել Կայքի աշխատանքը։

HUSQVARNA-ն թույլ է տալիս ձեզ դիտել և ներբեռնել Կայքում տեղադրված տեղեկատվությունը («Նյութեր») միայն ձեր անձնական, ոչ առևտրային նպատակով օգտագործման համար։ Այս թույլտվությունը չի հանդիսանում Նյութերի և Նյութերի պատճենների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում և ենթակա է հետևյալ սահմանափակումներին. 1) ներբեռնված Նյութերի բոլոր պատճենների վրա դուք պետք է պահպանեք Նյութերում պարունակվող հեղինակային և սեփականության այլ իրավունքների մասին ծանուցումները, 2) դուք չեք կարող որևէ կերպ փոփոխել Նյութերը կամ վերարտադրել կամ հրապարակայնորեն ցուցադրել, ներկայացնել կամ տարածել կամ այլ կերպ օգտագործել կամ հաղորդել դրանք որևէ հանրային կամ առևտրային նպատակով և 3) դուք չպետք է փոխանցեք Նյութերը որևէ այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ դուք տեղեկացրել եք նրան և նա համաձայնվել է ընդունել այս օգտագործման պայմաններից բխող պարտավորությունները։ Դուք համաձայնում եք պահպանել Կայքում ցուցադրվող բոլոր լրացուցիչ սահմանափակումները, քանի որ այն կարող է ժամանակ առ ժամանակ թարմացվել։ Այս Կայքը, ներառյալ բոլոր Նյութերը, պաշտպանված են հեղինակային իրավունքով և հեղինակային իրավունքի մասին համաշխարհային օրենքներով և պայմանագրի դրույթներով։ Դուք համաձայնում եք հետևել հեղինակային իրավունքի մասին բոլոր համաշխարհային օրենքների պահանջներին այս Կայքն օգտագործելիս և կանխարգելել Նյութերի չարտոնված պատճենահանումը։ HUSQVARNA-ն ձեզ չի տրամադրում որևէ բացահայտ կամ ենթադրվող իրավունք որևէ արտոնագրի, նմուշի, ապրանքային նշանի, հեղինակային իրավունքի կամ առևտրային գաղտնիքի մասին օրենսդրության համաձայն։

Օգտագործողի երաշխիքներ

Դուք հաստատում և երաշխավորում եք, որ կօգտագործեք Կայքը սույն Պայմանագրի, ներառյալ սույն Պայմանագրով նախատեսված օրենքների և դրույթների համաձայն, և կապահովեք համապատասխանությունը Կայքի բոլոր գործող և ապագա քաղաքականություններին և կանոններին։ Դուք համաձայնում եք, որ չեք օգտագործի Կայքը հետևյալի համար. (ա) փոխանցել սպամ կամ չպահանջվող հաղորդագրություն, (բ) ձևանալ որպես HUSQVARNA կամ մեկ այլ անձ կամ թույլ տալ երրորդ կողմին ձևացնել, որ դուք եք, (գ) կեղծել վերնագրերը կամ այլ կերպ շահարկել նույնացուցիչները՝ Կայքի միջոցով փոխանցված ցանկացած բովանդակության ծագումը քողարկելու համար, (դ) խեղաթյուրել որևէ անձի կամ կազմակերպության հետ ձեր կապակցվածության մասին տեղեկատվությունը, (ե) իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք բացասաբար են ազդում Կայքն օգտագործելու այլ օգտագործողների կարողության վրա, (զ) զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կխախտի ցանկացած կիրառելի օրենք, (է) տեղադրել կամ փոխանցել որևէ նյութ, որը խախտում կամ որևէ կերպ ոտնահարում է այլ անձանց իրավունքները կամ որն անօրինական է, վիրավորական է, զրպարտիչ է, անվայել է կամ այլ կերպ անցանկալի է կամ պարունակում է որևէ գովազդ կամ պարտադրողականություն ապրանքների կամ ծառայությունների հետ կապված կամ (ը) հավաքել կամ պահել այլ օգտագործողների անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հատուկ թույլատրվում է այդ օգտագործողների կողմից։

Գաղտնիություն

HUSQVARNA-ի գաղտնիության պահպանման ընթացակարգերի մասին տեղեկատվությունը, տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես ենք մենք հավաքում և մշակում ձեր անձնական տվյալները և ինչպես ենք պահպանում դրանց գաղտնիությունը, կարող եք գտնել HUSQVARNA-ի Գաղտնիության քաղաքականությունում։ Օգտագործելով այս Կայքը՝ դուք համաձայնում եք, որ ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել HUSQVARNA-ի Գաղտնիության քաղաքականության համաձայն։

Փոփոխություններ

HUSQVARNA-ն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ փոխել, ձևափոխել, ավելացնել կամ հեռացնել սույն Պայմանագրի որևէ հատված ամբողջությամբ կամ մասամբ, ցանկացած պահի և առանց նախապես ծանուցում ներկայացնելու։ Սույն Պայմանագրի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակման պահից։ Եթե դուք շարունակում եք օգտագործել Կայքը սույն Պայմանագրի որևէ փոփոխության հրապարակումից հետո, դա համարվում է այդ փոփոխությունների ընդունում։

HUSQVARNA-ն իրավաբանորեն պարտավորեցված չէ սույն Պայմանագրով և իրեն է վերապահում իր բոլոր օրինական իրավունքները նման անհամապատասխանության հետ կապված։ 

Մտավոր սեփականության իրավունքներ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքի մտավոր սեփականության բոլոր իրավունքները (ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով՝ հեղինակային իրավունք, արտոնագրեր, նոու-հաու, գաղտնի տեղեկատվություն, տվյալների բազայի իրավունքներ և ապրանքային նշանների և նմուշների իրավունքներ՝ գրանցված կամ չգրանցված) պատկանում են HUSQVARNA-ին կամ վերջինիս լիցենզավորողներին։ Գուդվիլի և մտավոր սեփականության բոլոր իրավունքները, որոնք առաջանում են HUSQVARNA-ին պատկանող մտավոր սեփականության այդ իրավունքների օգտագործման արդյունքում, պետք է գործեն հօգուտ HUSQVARNA-ի։

Դուք ընդունում և համաձայնում եք, որ չեք օգտագործի, և սույն Պայմանագրի ոչ մի դրույթ ձեզ իրավունք չի տալիս օգտագործել, HUSQVARNA-ի ապրանքային նշանները, ապրանքի անվանումները, ծառայության նշանները, լոգոները, դոմենային անունները կամ բրենդի այլ տարբերակիչ հատկանիշները։

Հարկ ենք համարում նշել, որ ցանկացած տեղեկատվությունը, չպահանջված առաջարկները, գաղափարները կամ այլ ներկայացվող նյութերը կհամարվեն ոչ գաղտնի և սեփականության իրավունքով չպաշտպանված։ Ուղարկելով ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, բացառությամբ Արտոնագրային տեղեկատվության հայտարարագրի, որը նշված է Husqvarna-ի Չպահանջված գաղափարների դիտարկման մասին քաղաքականությունում, դուք HUSQVARNA-ին տրամադրում եք այդ նյութերը կամ տեղեկատվությունն օգտագործելու, վերարտադրելու, ցուցադրելու, ներկայացնելու, փոփոխելու, փոխանցելու և տարածելու անսահմանափակ, առանց ռոյալթիի, անհետկանչելի և համաշխարհային մասշտաբով գործող լիցենզիա և դուք նաև համաձայնում եք, որ HUSQVARNA-ն ազատ է օգտագործելու ցանկացած գաղափար, հասկացություն, նոու-հաու կամ մեթոդ, որը դուք ուղարկում եք մեզ ցանկացած նպատակով։ Լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է HUSQVARNA-ի Չպահանջված գաղափարների դիտարկման մասին քաղաքականությունում։

Համակարգչային ծրագիր

Ցանկացած համակարգչային ծրագիր, որը կարելի է ներբեռնել այս կայքից («Համակարգչային ծրագիր») HUSQVARNA-ի և/կամ դրա մատակարարների հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքն է։

Համակարգչային ծրագրի օգտագործումը կարգավորվում է վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրի պայմաններով, վերջինիս առկայության դեպքում, որն ուղեկցում է Համակարգչային ծրագրին կամ ներառված է դրանում («Լիցենզային պայմանագիր»)։ Եթե այլ բան չի բխում Լիցենզային պայմանագրից, Համակարգչային ծրագիրը կարող է ներբեռնվել միայն վերջնական օգտագործողների կողմից օգտագործվելու համար։ Համակարգչային ծրագրի ցանկացած վերարտադրում կամ տարածում, որը չի համապատասխանում Լիցենզային պայմանագրի պայմաններին, կարող է հանգեցնել քաղաքացիական և քրեական տույժերի։

ԱՌԱՆՑ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՍԵՐՎԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԵՐԱՇԽԻՔ ՄԻԱՅՆ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԵԹԵ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է։ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, HUSQVARNA-ն ՍՈՒՅՆՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏԵԼՈԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ։

Երրորդ կողմերի կայքեր

Ձեր հարմարության համար Կայքը կարող է ներառել հղումներ ինտերնետ կայքերին, որոնք պատկանում են, հրապարակված են և վարվում են երրորդ կողմերի կողմից։ HUSQVARNA-ն չի պարտավորվում վերահսկել կամ ուսումնասիրել այդ Երրորդ կողմի կայքի բովանդակությունը, ինչպես նաև HUSQVARNA-ն պատասխանատու չէ որևէ երրորդ կողմի կայքի ճշգրտության կամ հուսալիության համար։

Արտաքին հղումներ Կայքին

Կայքին կատարվող բոլոր հղումները պետք է գրավոր հաստատվեն HUSQVARNA-ի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ HUSQVARNA-ն տալիս է իր համաձայնությունը հղումներին, որոնցում. (i) հղումը միայն տեքստային հղում է, որը պարունակում է միայն «HUSQVARNA» անվանումը և չի ներառում HUSQVARNA-ի կամ դրա լիցենզատուի սեփականությունը հանդիսացող ապրանքային նշանները, (ii) հղումը «նշում է» միայն www.husqvarna.com և ոչ ավելի խորը գտնվող էջեր, (iii) հղումը, երբ ակտիվացվում է օգտագործողի կողմից, ցուցադրում է այդ էջն ամբողջ էկրանով՝ զննարկչի ամբողջությամբ աշխատունակ և նավիգացիայի համար հարմար պատուհանում, այլ ոչ «շրջանակում»՝ կապակցված կայքում և (iv) հղումի տեսքը, դիրքը և այլ ասպեկտները չեն կարող ստեղծել կեղծ տպավորություն, որ կազմակերպությունը կամ վերջինիս գործունեությունը կամ արտադրանքը կապված են HUSQVARNA-ի հետ կամ հովանավորվում են HUSQVARNA-ի կողմից, ինչպես նաև չեն կարող վնասել կամ թուլացնել HUSQVARNA-ի կամ վերջինիս Կապակցված կազմակերպությունների ապրանքային նշանների հետ կապված հեղինակությունը։ HUSQVARNA-ն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ցանկացած պահի չեղարկել հղմանը տրված իր համաձայնությունը։

Ենթադրվող երաշխիքների բացառումը

Թեև ձեռնարկվել են քայլեր այս Կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտությունը և Կայքի շարունակական հասանելիությունն ապահովելու համար, HUSQVARNA-ն որևէ պատասխանատվություն չի կրում։ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ։ HUSQVARNA-Ն ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԾՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ԿԱՐԾԻՔԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ։ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՐԾԻՔ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՇԱԳԻՐ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ, ԴՈՒՔ ԳՈՐԾՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿՈՎ։ ՈՂՋ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆԵԼԻ Է» ՎԻՃԱԿՈՎ։ HUSQVARNA-Ն ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՐՊՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՎԱՍՏՈՒՄԻՑ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔԻՑ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏԵԼՈԻ ԿԱՄ ԱՅՍ ԿԱՅՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ։ HUSQVARNA-Ն ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԱՅՍ ԿԱՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ։ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՓՇՏԱԿՎԵԼ։ HUSQVARNA-Ն ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԿԱՅՔԸ ԿԱՄ ՍԵՐՎԵՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՅՍ ԿԱՅՔԸ ԿԱՄ HUSQVARNA-Ի ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՎԻՐՈՒՍՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱԲԵՐ ՏԱՐՐԵՐ։ ԲՈԼՈՐ ՆՄԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԲ ԴՐԱՆՑ ԲԱՑԱՌՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ։ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՅՍ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԻ ՀԱՄԱՐ։

Կայքում հրապարակված տեղեկատվությունը կարող է պարունակել հղումներ կամ խաչաձև հղումներ HUSQVARNA-ի ապրանքներին, ծառայություններին և այլնին, որոնք հայտարարված կամ հասանելի չեն ձեր երկրում։ Նման տեղեկատվության ճշգրտությունը չի կարող երաշխավորվել, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տեղեկատվությունը ենթակա է փոփոխման, կարող է ունենալ հատուկ պահանջներ կամ հասանելիություն, և նման հղումները չեն նշանակում, որ HUSQVARNA-ն մտադիր է հայտարարել նման ապրանքների, ծառայությունների և այլնի մասին ձեր երկրում։ Կապվեք ձեր տեղական վաճառամիջնորդի հետ այն ապրանքների, ծառայությունների և այլնի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, որոնք կարող են հասանելի լինել ձեզ, և որոնք դուք կարող եք պատվիրել։ HUSQVARNA-ն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ցանկացած պահի և առանց նախապես ծանուցում ներկայացնելու փոխել, ձևափոխել, ավելացնել և/կամ հեռացնել ցանկացած ապրանք, ծառայություն և այլն։

Պատասխանատվության սահմանափակում

ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ HUSQVARNA-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ՏՈՒԳԱՆԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԲԻԶՆԵՍԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՀԱՍՈՒՅԹԸ, ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ), ՈՐՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է, ԲԽՈՒՄ Է ԱՅՍ ԿԱՅՔԸ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԿԱՄ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ HUSQVARNA-Ն ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ Ի ԼՐՈՒՄՆ ՍՈՒՅՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, HUSQVARNA-Ն ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ, ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ, ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՈՉ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՆԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԻ ՀԱՄԱՐ։

Իրավական կարգավորում

Այս Կայքը վերահսկվում, շահագործվում և կառավարվում է HUSQVARNA-ի կողմից Շվեդիայում գտնվող իր գրասենյակներից։ HUSQVARNA-ն չի տրամադրում որևէ հավաստում առ այն, որ այս Կայքի նյութերը տեղին են կամ հասանելի են Շվեդիայից դուրս գտնվող այլ վայրերում օգտագործվելու համար։ Կայք մուտք գործելն այն տարածքներից, որտեղ Կայքի բովանդակությունն անօրինական է, արգելվում է։ Եթե դուք մուտք եք գործում այս Կայք Շվեդիայից դուրս գտնվող վայրերից, դուք պատասխանատու եք տեղական բոլոր օրենքների պահանջներին հետևելու համար։ Սույն Պայմանագիրը կարգավորում են Շվեդիայի Թագավորության օրենքները՝ առանց կիրառելու կոլիզիոն իրավունքի կանոնները։ Ստոկհոլմի շրջանային դատարանն ունի առաջին ատյանի բացառիկ իրավասություն սույն Պայմանագրից բխող ցանկացած վեճի հետ կապված։

Այս տեղեկատվությունը վերջին անգամ թարմացվել է 26/08/21թ.։